Հոսում
է տաք, ինչպես
հեշտանք, կամ
ձույլ ոսկի,
Հոսում է ծանր,
ու հորդահոս,
ու արնավառ.
Լցվում է թեժ
խնդությունով
կուրծքը հասկի.
Օրերը - տոթ,
ձիերը - վառ,
վազքը - խելառ:
Լո՜ւրթ երկինքներ՝
իջած հասուն
երկրի վրա,
Բարձր ճիչեր,
ու հրդեհներ,
ու ծիածան.-
Վառվում է
շոգ կաթսաներում
կյանքը քուրա.-
-Ախ, վա՛յ նրանց,
որ չապրեցին
ու չտեսան...
1921, մայիս, Երեւան