Չնչին, ինչպես Արարատին նետած քար` Դավերը սև մարդուկների այդ անկար - Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո` Վայր են թափվում համայնացած քո կամքով - Եվ առհավետ կորչում անզոր ու անկար, Ինչպես անհաս Արարատին նետած քար...