Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՛ր, Հոգնաբեկ, տխուր, - աչքերդ փակի՛ր: Թարթիչներդ թող չթարթեն միգում. Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր: Կոպերիդ տակ թող երազս թաղեմ. Իրիկուն է, քո՛ւյր, - աչքերդ փակի՜ր...