ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Requiem Æternam


Ա .
Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք :-
Դեմքիդ տանջանքն է դրել
Անագորույն մի կնիք :-
Եվ հանճարի հեռակա
Հուրն է հանգչում ճակատիդ ,
Ինչպես մարող ճառագայթ
Արարատի գագաթին : -

Բ .
Հայրենի ե ´ րգն ես դու մեր
Հալածական , ինչպես ամպ ,
Որ քամիներն են ցրել
Եվ տարիներն ապստամբ :-
Ժողովրդի հանճարեղ
Սրտով երկնած ձայն ու շունչ ,
Որ բարբառել ես դարեր
Օտարության մշուշում :

Գ .
Առանձին ձայնն է ինչպես
Դառնում հնչյուն հայրենի -
Դաշնութէան մէջ լոկ հնչեղ
Հայրենական ձայների ,-
Այդպես մեր հին դաշնության
Ով մարգարէ տարագիր ,-
Դու գտանում ես ահա
Ե ´ վ ժողովուրդ , և ´ երկիր :

Դ .
Հայրենի երգ մեր վսեմ ,
Հազարամյա՜ մեր հանճար ,-
Լոկ ժողովո ' ւրդն է հյուսել
Քո դաշնությունը պայծառ ,-
Քեզ ժողովո ´ ւրդն է խոնարհ
Տառապանքով իր ծնել ,
Իր աւյունով պահել վառ ,
Իր ոգու մէջ ընդունել .. .

Ե .
Քեզ ժողովո ' ւրդն է չարքաշ
Իր բորբ շնչով տվել շունչ ,-
Ո ´ չ մի իշխան կամ արքա
Քեզ չի ´ պահել իր նաշում :-
Թեէ ´ հայրենի , թե ´ օտար
Տիրողների համար միշտ
Եղել ես - ձա ´ յն որոտան ,
Եվ հա ´ ր օտար , և ուրի ´ շ : -

Զ .
Դու աշխատա՜նքն ես երգել
Եվ քրտինքը մաճկալի ,-
Անջու ´ ր հանդեր ու հերկեր ,
Սիրո երգեր անձկալի ...
Դու պանդուխտի տարագիր
Սիրտն ես երգել կարոտող՝
Անհայրենիք արագիլ՝
Կապված հուշի նարոտով : -

Է .
Հնչյուններ ես հավաքել
Հէնքի համար քո երգի
Դու՝ հանդերից մահաբեր
Հայրենական եզերքի ,-
Եվ հայրենի հանդերի
Մրմունջներից չմարող
Հյուսել ես երգ անթերի
Սերունդների համար նոր : -

Ը .
Դու երգել ես միայն ճորտ
Ժսղովրդի համար մեր
Երգեր՝ կյանքի նման խոր
Եվ զրկանքի նման վեհ :-
Եվ երգերում քո անհուն -
Ժողովրդի սրբազան
Սե ´ րն է միայն վեհանում
Եվ աշխատանքը դաժան :-
Թ .
Դու երգել ես միայն բորբ
Ժողովրդի սրտում մեր
Վառվող ցնորքն անհողդողդ՝
Իր գալիքի մասին վես :-
Հայրենիքի՜ մասին նոր ,
Կյանքի , որ հաշտ ու ազատ -
Ծնվելու է արյունով
Եվ զոհերով սրբազան .. .

Ժ .
Քո ժողովո ' ւրդն է խոնարհ
Քո երգերում անրջել՝
Իր կյանքի տենչն անհնար
Եվ սիրո շունչը հնչեղ :-
Խաղաղությունն հաշտ ու սուրբ՝
Տանիքների վրա մեր ,-
Եվ սիրո խոսք ու շշուկ ,
Հասկերի երգ ու համերգ .. .

ԺԱ .
Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
Երգը՝ երկրում մեր անշող -
Տանիքների վրա մեր
Եվ սրտերի ղողանջող :
Կարկաչում էր նա հուշիկ ,
Մինչև խորշակն այն դաժան
Հու՜շ դարձրեց ու փոշի
Երկիր ու երգ սրբազան .. .

ԺԲ .
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենի հող կոչւող սև
Այն հեռաստանն արնակոխ
Որ քո ցնորքն էր լուսե :
Քեզ չմնաց անգամ ժանտ
Այն արեգակն հայրենի ,
Որ ավելի ´ էր դաժան ,
Քան թշնամին վայրենի ...

ԺԳ .
Քեզ չմնաց անգամ քո
Գորշ ժողովուրդն այն չարքաշ ,
Որ , ինչպես եզ գլխիկոր ,
Տքնում էր լուռ ու չարքաշ ,-
Սև զրկանքում մտորող
Քո ժողովո ' ւրդն անգամ հեզ ,
Որ լոկ հացի ու սիրո
Հոյզերո ´ վ էր սնում քեզ .. .

ԺԴ .
Քո ժողովուրդը չարքաշ ,
Հազարամյա զրկանքով ,
Հազա՜ր սրով զարկած հար՝
Մարտիրոսյա՜լ իր կյանքով -
Իր եզերքում հայրենի
Հազիվ գտած հող մի բուռ -
Քշվե ´ լ է հար իր բնից ,
Իր խրճիթից ընդհանուր .. .

ԺԵ .
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենիքում դեռ աճած՝
Մի բուռ ցնորք , մի խուրձ խոտ
Կամ թոնիրում թխած հաց ...
Գերի երկրում քո անթով
Անգամ մի մա ´ յր , որը քեզ
Սնե՜ր անգին իր կաթով
Եվ հավատով իր փրկեր .. .

ԺԶ .
Չար ուրագան մի շաչող ,
Դաժան մրրիկ մի ահեղ -
Քշեց շյուղի նման չոր ,
Հողմի նման խելահեղ ,-
Եվ տերևներ ինչպես հին՝
Ծառից ընկած ու անկյանք -
Քշեց երախը մահի
Թե՝ մայրերին , թե ´ մանկանց ...

ԺԷ .
Զարհուրելի եռանդով ,
Ինչպես քաղցած մի գազան -
Սրբեց կամքով մի քանդող
Երկիր ու տուն սրբազան ...
Լափեց եզերքը քո հին՝
Ե ´ վ ժողովուրդ , և ´ վաստակ ,
Եվ անապատ ամայի
Դարձավ երկիրն Հայաստան .. .

ԺԸ .
Ինչպես գրքից պոկված թերթ ,
Կամ չորացած արտի շյուղ ,
Նետված հողմով այն անեզր
Մահվան քամուն ու փոշուն ,
Դու՝ հանճարի նման մեր՝
Հազարամյա ուրվական՝
Դարձար տերև մահամերձ ,
Քշված ոգի ու վկա .. .

ԺԹ .
Հողմով տարված ինչպես շյուղ ,-
Ուղիներում դու տեսար
Հրաճարակ կյանք ու խուղ ,
Եվ ժողովուրդ հրկիզած :-
Ինչպես մահո ´ ւ մանգաղով ,-
Տեսար գյուղե՜ր դու հնձած ,-
Այս ժողովո ´ ւրդն էր քո ողջ ,
Որ քեզ տվեց երգի ձայն .. .

Ի .
Եվ արդեն խո՜լ դարձած հողմ ,
Խուղերի ծուխ ու փոշի՝
Քշված ձեռքով անողորմ
Զարհուրելի մի ուժի ,-
Խելակորույս քո ոգին
Դո ´ ւրս շպրտվեց երկրից հար ,-
Եվ թափառեց տարագիր ,
Իբրև մեռա՜ծ երգի բառ :

ԻԱ .
Վիթխարի եզ մի ինչպես՝
Սովից տոչոր՝ հանկարծ գա ,
Լիզե մի ողջ ոսկի դեզ
Եվ չթողնի հե ´ տք անգամ ,-
Այդպես աղետն այն զարհուր
Անցավ բարձրիկ քո դաշտից ,-
Եվ դաշտն ամբողջ դարձավ մու ´ ր ,
Ինչպես արտը երաշտից : -

ԻԲ .
Հալածակա՜ն , որպես քո
Ո ´ ղջ ժողովուրդն այն պահին -
Խելակորույս քո ոգով
Չտրվեցի՜ր դու Մահի ...
Ո ´ չ ,- չմեռա ´ ր այնժամ դու ,
Այլ սարսափից խելագար՝
Երազեցիր դառնալ տուն ,
Որ աշխարհում էլ չկար .. .

ԻԳ .
Եվ՝ սարսափից խելագար
Ե ´ վ գզգզված , և ´ բոկոտն
Մահվան սքեմ դու հագար
Եվ սնվեցիր քո ոգով :-
Բայց քո ոգին չքամեց
Եվ չէ ´ ր կարող քամել ժանտ
Այն զոհերի մեծամեծ
Արյունը սուրբ ու անչափ .. .

ԻԴ .
Անհնարին էր , վարպետ ,
Որ քո ոգին ստեղծող
Հղիանա՜ր ու արբեր
Ավյունով ժանտ ու խոցող ...
Անհնարին էր , որ քո
Երգի ոգին հանճարեղ
Նայիրական իր երգով
Այնժամ երգեր մի արև ...

ԻԵ .
Անհանգրվան , ինչպես նոր ,
Հալածական Արքա - Լիր՝
Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝
Անէացած մի երկի ´ ր ,-
Զգեցած մահ ու սարսափ ,
Տեսած և ´ ահ , և ´ դժոխք ,-
Ինչպես կարող էր անսալ
Ոգին քո կյանք ու ցնորք .. .

ԻԶ .
Քո հին սրինգը գրկած ,
Իբրև մանուկ մի ազատ ,
Որ դեռ պահում է երգած
Երգերիդ շունչն հարազատ ,-
Քո այդ եղեգն երգեցիկ
Հեռու ափեր դու տարար ,
Բայց դու երբեք չերգեցիր
Նրանով - ե՜րգ փրկարար .. .

ԻԷ .
Անհանգրվան տարվեցիր
Երկրից - երկիր , որպես մերկ ,
Անհայրենիք մուրացիկ ,
Որ հացի տեղ - ունի ե ´ րգ :-
Բայց չլսեց ոչ ոք քեզ ,
Քեզ ոչ մի սիրտ չգթած ,-
Միայն քամին մորմոքեց ,
Միայն անձրևն իջավ ցած .. .

ԻԸ .
Եվ ափերում այն օտար ,
Ուր քեզ նետեց հողմը սև -
Դու ունկնդիր չգտար ,
Իսկ պատահմամբ թե լսեց
Քեզ մի անցորդ կամ մոլոր
Մի ուղևոր ահաբեկ ,-
Տեսար , որ նույն հողմերով
Քշվածներ են նրանք հեք ...

ԻԹ .
Նրանք՝ իրենք - տարագիր ,
Իրենք՝ և ´ որբ , և ´ անճար -
Ունկնդրում են քո երգին ,
Որ երազեն ու տենչան ,-
Որ՝ բռնելով քո թելից
Իրենց սրտով կարոտող
Դառնան երկիրն այն էլի ,
Գոնե հուշով փարատող .. .

Լ .
Ինչ պիտի տար սրտին քո ,
Քո հանճարին որբացած
Նրանց անհող արցունքով
Ցողված ոգիդ նրբաձայն ...
Հեռու երկրից քո այն վառ ,
Ժողովրդից՝ դարձածհուշ -
Ո՞նց քո ոգին որոտար
Կարոտանքից նրանց ուշ .. .

ԼԱ .
Որքան էլ պիրկ նա լիներ՝
Ստեղծագործ քո ոգին -
Ո՞ր դաշտերում նա հիներ
Երգն իր անմահ մորմոքի ...
Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի
Հող չի ´ հաճախ ճանաչում ,-
Բայց սե ´ րմն հոգու - միայն իր
Հայրենիքում է աճում .. .

ԼԲ .
Ամայացա՜ւ քո ոգին ,
Ինչպես անջուր հանդի հող ,
Եվ մազերին քո չոքեց
Ձմեռ ու ձյուն անողոք :-
Եվ գետնահար , որպես ծառ `
Պոկված հողմով կատաղի -
Բեկվեց ոգին քո պայծառ `
Առանց բույրի ու շաղի :-

ԼԳ .
Քո հեռավոր երկրի ջեռ
Արոտների նման ա ' յն ,
Որ դարձրեց սև մի ձեռք
Հերկ ` խորշակյալ և ունայն ,-
Խորշակյալ դաշտ դարձավ չոր
Այդպես ոգի ' ն քո հնչեղ ,
Որ ո ' չ արև կենսաշող ,
Ոչ յույսի շող չշնչեց : -

ԼԴ .
Հո՜ղ ցանեցիր ու մոխիր
Քո մազերին զառամյալ ,-
Եվ ` հալածված ոսոխից `
Երազեցիր միայն մահ ...
Զառանցանքի մէջ զարհուր
Երազվեցին քեզ հեռվից -
Հրդեհ ու ջարդ ընդհանուր
Եվ գլխատում արևի ...

ԼԵ .
Ապա խավար իջավ խոր
Եվ հանճարեղ քո ոգում
Փռվեց գիշեր ու ժխոր ,
Եվ մտքի մուժ բորբոքուն .-
Եվ տարինե՜ր անցան սին ,
Եվ քո ոգին խելագար
Կիզվեց հուրո ´ վ այն զազիր ,
Մինչև գիշեր վերջին գար : -

ԼԶ .
Ո՜վ հարենի մեր երգի
Հրե հանճար տառապած ,
Դու չտեսա՜ր քո երկրի
Արշալույսը փառապանծ ...
Իբրև աճյուն դու եկար ,
Իբրև մեռա՜ծ տարագիր ,-
Հին դաշնության դու վկա
Եվ առաջին քարակիր ...

ԼԷ .
Անհանգրվան , ինչպես մի
Տերև , պոկված իր ծառից՝
Քեզ վտարեց մի քամի
Քո հայրենի աշխարհից ,-
Եվ քո ոգում՝ հայրենի
Հուշն արյունով նա նշեց -
Զառանցանքով արյունի՝
Հորդած կարմիր մի գիշեր .. .

ԼԸ .
Ճի ´ շտ է վարպետ :- Քո ոգուն
Իջած մուժի ´ նման մառ -
Եվ հալածող մահաթույն ,
Եվ խավարի պես խավար ,-
Այն օրերում մեր երկրի ,
Մեր աշխարհի ´ վրա ողջ -
Իջել էր սե՜ւ ավերքի
Զարհուրելի մռայլ քո ´ ղ .. .

ԼԹ .
Այն օրերին արդեն մեր
Ողջ աշխարհում համարյա՝
Նստե ´ լ էր սև , ինչպես նեռ ,
Մեր սև ոսոխն հնօրյա ,-
Ինչպես բերքի տեղ հանդի՝
Հնձեն թուփեր վարդենի ,-
Այդպես մահու գերանդին
Հունձն էր արել արդէն իր : -

Խ .
Ո ´ ղջ աշխարհում արդէն մեր ,
Ծայրեիծայր համարյա
Կենդանի հունտ էր ինչ դեռ
Պարտեզներում հնօրյա
Եվ՝ ամենից առաջ՝ ինչ
Բողբոջ ու ծի ´ լ էր ոգու՝
Որ շյուղ անգամ էլ չաճի -
Հնձել էր ձեռքն ահարկու :-

ԽԱ .
Վերջին հողի վրա լոկ ,
Վերջին քարին հայրենի ,
Ցցված կղզու նման շող՝
Օվկիանում արյունի ,-
Վերջին քարի վրա այդ ,
Դեռ մնացած անողող՝
Զառանցում էր հուսահատ
Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ

խԲ .
Զառանցում էր կիսամեռ
Ժողովրդի մեր մի բուռ
Մնացորդը , որ չուներ
Էլ փրկության կարծես դուռ :-
Հորդաներով ամեհի
Շրջապատված ու ողող՝
Տերն էր նաև “ հայրենի ”
Քշում անդունդն անողոք .. .

ԽԳ .
Ինչպես մարդկանց նավաբեկ՝
Կառչած լաստին մոտեցող -
Ծովահէնն է հրում լերկ
Մոլեգնությամբ դեպի ծով .-
Ժողովրդի ինչպես մեր
Բեկորները այդ չնչին .-
“ Հայրենական ” տերն էր դեռ
Հրում անդունդը վերջին .. .

ԽԴ .
Փորձանքներից հարատև
Արդեն կորած , անուղի ,
Այդ շյուղն անգամ մահամերձ
Ժողովրդի ու հողի ,-
“ Իր ” տերերի ձեռքով սև ,
Որպես դիակ՝ կրծքին քար -
Պիտի սուզվեր վերջապես ,-
Թե փրկությունը չգար ...

ԽԵ .
Բայց փրկությունը եկավ
Խոր խավարում , ինչպես լույս
Արեգակի հեռակա ,
Որ ճառագում է վերուստ ...
Որպես հրա՜շք նա եկավ ,
Որպես որո ´ տ շառաչեց ,
Խնդությունից խելագար ,
Մի փրկչի ´ պես փառաճեմ .. .

ԽԶ .
Մեզ հայրենի տվեց հող ,
Հերկ՝ ձեռքերով մեր հերկած ,
Դաշտ՝ արգանդում իր պահող
Հանճարի հունտն արևկա ,
Հանճարի հուրը այն որբ ,
Որ դարերից մինչև մեր
Այս օրերը հրաբորբ
Երգն է երկնել մեր անմեռ .. .

ԽԷ .
Եվ եզերքում մեր նորոգ ,
Հայրենիքում ահա մեր
Արդ ողջունոմ ենք սիրով
Քո վերադարձը վարպե՜տ :-
Իր տարագիր հանճարի
Վերադարձն է տոնում արդ
Ժողովուրդը քո արի
Հայրենիքով իր անպարտ : -

ԽԸ .
Հազարամյա ճորտ անհող
Իմ աներկիր ժողովուրդ ,
Էլ չկա քեզ կործանող
Ոչ մի դժնի , խեղդող ցուրտ .-
Եվ հնամյա իր երգով
Գիրկն է դառնում քո անմահ -
Ահա քո շուրջը երգող
Քո ձայնապետը անմահ :-

ԽԹ .
Վերադարձել է ահա
Քո հայրենիքը ազատ ,
Մեռած սրտում քո պահած
Նրա փոշին սրբազան .
Գուրգուրեցի՜ր այն խավար
Զառանցանքում քո անդուռ ,
Բայց չբացվեց քեզ համար
Դարձի շավիղ դէպի տուն .. .

Ծ .
Հալածական երգ մեր հին ,
Հանճարեղ ձայն դու մեր որբ ,-
Դեմքիդ կնիքը մահի ,
Բայց միշտ անմահ ու միշտ բորբ .-
Չորս ծայրերում աշխարհի
Ինչքան եղար դու խաչված ,
Մինչ հայրենիք դառնայիր՝
Նոր պայքարում նվաճված .. .

ԾԱ .
Օ՜ , հնամյա դու մեր յույս՝
Ոգու զրույց դու մեր հին ,
Որքան զրկանք ու կորուստ
Եվ լուսե զոհ մենք բերինք -
Մինչ այս դարձի համար քո ,
Ե ´ վ հայրենի , և ´ ազատ -
Այլ պայքարով ու երգով
Հիմնեցինք հող հարազատ : -

ԾԲ .
Եվ չգիտեմ ես՝ արդյոք
Կա՞ աշխարհում մի այլ երգ ,
Որ քո երգի նման խոր ,
Եվ արնաթոր , ինչպես վերք -
Ժողովրդի սրտում իր
Տարիներով որբացած
Լինի այնքա՜ն մտերիմ ,
Որքան ուղին՝ նոր բացած :

ԾԳ .
Եվ չտեսար , ո ´ վ երգիչ ,
Այս հայրենիքը նորոգ ,
Որն իբրև մայր ամոքիչ
Արևային իր սիրով
Բուժեր քո սիրտը խոցված
Սև տեգերով անցյալի ,
Դափնեպսակ դներ պարզ
Քո ճակատին պանծալի :

ԾԴ .
Իբրև աճյուն դու եկար
Քո հայրենիքը , որ քեզ
Հուշ էր թվում սրբացած ,
Մեռած զրույց , որ որպես
Արդեն անդարձ , կորած հեք ,
Ննջած մի այր՝ դրած հող ,-
Չի ´ բարձրանա էլ երբեք ,
Որ արևի ըմպե շող .. .

ԾԵ .
Արդյոք կարո՞ղ էր քո սուրբ ,
Բեկված հոգին երազել ,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած .. .

ԾԶ .
Բայց հայրենի երկրում քո ,
Մայր քաղաքում նրա հին ,
Պատվանդանի վրա նոր
Եվ սրտերի վրա հիր՝
Ահա մարմինը քո սուրբ ,
Իբրև մասունք զմռսած՝
Բարձրացել է վեհաշուք
Եվ բարձաբերձ՝ իբրև սար ...

ԾԷ .
Սեր է բերել և գորով
Քո ժողովուրդն ահա քեզ -
Քո հնօրյա երգերով
Օրորելով սիրտդ կեզ .-
Սիրտդ տանջանք տեսած լոկ
Եվ չարչարանք կրած հեզ ,-
Ահա քեզ փա՜ռք երգելով՝
Այնքան հպարտ ենք արդ , տե ´ ս .. .

ԾԸ .
Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան -
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դէմ երգաձայն ,-
Սիրտն ու հոգին իմ ահա
Նույն ափսոսանքն են հորդում՝
Օ՜ , իմ անդարձ ննջած հայր ,
Որ չտեսար քո որդուն .. .

ԾԹ .
Կարծես տեսել եմ ես քեզ ,
Մանկությունից մինչև մահ
Դեգերել եմ կարծես ես
Ուղիներում այն ամա ,-
Բռնած քո ձեռքը դողդոջ ,
Հանուն ջրի ու հացի՝
Դեգերել եմ որպես գող՝
Կույր իմ հոր հետ մուրացիկ .. .

Կ .
Այդպես բռնած ձեռքը ծեր
Հալածական իմ հոր՝ ես
Հաց եմ լեղի մուրացել
Հեռուներում աղեկեզ .-
Ցուրտ բակերում ժամերի
Հիվանդ հոր հետ իմ պառկած՝
Երազել եմ ես մեր հին
Տունն հեռավոր , ինչպես հաց ...

ԿԱ .
Եվ հեռավոր մի ժամի
Պատերի տակ ցրտահար՝
ես առաջին անգամ ինձ
Երջանիկ եմ տեսել , հա ´ յր :-
Հա՜յր , առաջին անգամ ես
Կյանքում ժպիտ տեսայ քո
Շրթունքներին , երբ որ քեզ
Մի բաժակ թէյ տվի գոլ .. .

ԿԲ .
Հետոյ փակել եմ հոգնած
Քո աչքերը՝ ընկած խոր ,-
Եվ քարերին այն պառկած՝
Ննջել կողքին մեռած հոր :-
Առավոտյան իմ մռայլ ,
Իմ մեռած հոր դեմքին ցուրտ -
Երանության անայլայլ
Ժպիտն էր նույն հանգչում լուրթ .. .

ԿԳ .
Եվ հողմերին հեռավոր
Տալու մարմինը քո հայր ,
Կարո՞ղ էի ես արդյոք
Զառանցանքում անգամ վառ -
Օ՜ , երազել անգամ լույս
Վերադարձիդ մասին այս ,-
Որ հայրենիք ես գալու ,
Իբրև աճյուն զմռսած ...

ԿԴ .
Մի՞թե իրօք դու այն բիրտ
Ծերունին չես ննջած հար ,
Որ անունով միայն իր
Կոմիտաս չէր , այլ Աբգար :-
Ինչպես մեռած մարգարե
Քարաքանդակ իր նաշում ,
Մի՞թե դու չես երկարել
Այն իրիկվա մշուշում ...

ԿԵ .
Եվ մատները այն դողդոջ ,
Մոմէ մատներն այն բարակ ,
Որ փակեցին մի օր քո
Հոգնած կոպերն անկրակ՝
Չէի՞ն արդյոք այն իմ խեղճ
Մատները որբ՝ դեռ գերի
Նվագների տրտմաշեշտ
Եվ Տերյանական երգերի .. .

ԿԶ .
... Իբրև մեռած մարգարե՝
Պառկել էր նա այդպես միշտ .
Դեմքը մի քիչ երկարել
Եվ խաղաղվել էր ընդմիշտ :-
Իսկ անդագաղ նրան երբ
Իջեցըրինք գերեզման -
Խաղաղությամբ նայեց վեր
Եվ արքայի էր նման .. .

ԿԷ .
Եվ վայրկյանին ահա այդ ,
Երբ որպես սուրբ մի նաշից ,
Արքայական վեհությամբ
Նայեց նա խեղճ իր փոսից ,-
Ես հասկացա , որ այդ խիստ ,
Այդ մռայ մարդն աշխարհում
Բարի մի հայր էր միայն
Եվ տխրությունն էր սիրում .. .

ԿԸ .
Այն տխուր մարդն էր , որ իր
Մռայլ տեսքի տակ ունէր
Մի անսահման սիրող սիրտ
Եվ երազի հեռուներ ,-
Որ ահաբեկ իր կյանքում
Ոչ մի անգամ չժպտած ,
Բայց գիտեի , որ հոգում
Ունի հուրեր մշտակայծ ...

ԿԹ .
Տխուր մի մարդ էր նա լոկ
Եվ երազող ուներ սիրտ ,
Ուներ ոգի համբերող ,-
Դեմքն էր նրա միայն բիրտ :-
Դեմքն էր նման փականքի ,
Որ նա երբեք չբացեց .-
Ահաբեկվել էր կյանքից
Եվ զրկանքից քարացել :

Հ .
... Ո ´ չ մի անգամ չժպտաց
Նա հոգնատանջ իր կյանքում :-
Տեսա ամպի պես մթնած
Ես նրա դեմքը մանկուց :-
Գոց մնաց դուռն երկաթե
Մինչև վայրկյանը մահվան ,-
Եվ միայն մայրս գիտեր ,
Որ այնտեղ սերն է պահված :

ՀԱ .
... Չհամբուրեց աշխարհում
Զավակներին նա երբէք ,-
Եվ ժամերով նստած լուռ՝
Չպատահեց , որ արբեր :-
Մարդու հանդեպ չարացած՝
Ո ´ չ խոհերի , ո ´ չ հացի
Նա չունեցավ բարեկամ ,
Լռությունից իր բացի :

ՀԲ .
... Եվ տարիներ միայն վերջ՝
Արդեն բեկված , արդեն լուրջ՝
Նոր հասկացա միայն ես ,
Երբ նրա պես դարձա լուռ -
Որ երգերում բոլոր իմ
Եվ խոհերում այնքան վեհ՝
Ինչ կա անհուն ու խորին ,
Այդ միայն ն ´ ա է տվել ...

ՀԳ .
... Որ իր ամբողջ կյանքում լուռ
Ի ´ նչ չէր վատնել նա երբեք ,
Ի ´ նչ չէր այրել իբրև հուր
Եվ չէր երգել իբրև երգ ,-
Երազներում իր տխուր ,
Պահած անգամ իրենից .-
Թաքցրել է այնքան խոր ,
Որ իբրև գանձ բաշխի ինձ .. .

ՀԴ ..
Կա տառապանք անվեհեր
Նայիրական քո դեմքին՝
Խոհն աշխարհի այն ավեր ,
Շողն հանճարի աներկիր ...
Նա էր այդպես պառկել վեհ
Մի օր հողե իր փոսում -
Որպես վկա հանճարեղ՝
Հազարամյա մի նաշում .. .

ՀԵ .
Եվ հիրավի ´.- դու անմահ
Հայրն ես երգի մեր համայն ,
Որ տարագիր գտած մահ՝
Տուն ես դարձել արդ միայն :-
Դու թաղվելու ես եկել
Երկրում քո նոր , որ արդեն
Դարձել է հաշտ ու հզոր
Եվ քեզ բերում է վարդեր .. .

ՀԶ .
Կարդում եմ ես քո հոգնած ,
Մագաղաթյա կոպերին
Եվ ճակատի վրա բարձր -
Մտերմություն մի վերին :-
Նույն մտորումն ու անհուն
Նայիրյան խոհն հարազատ ,-
Նույն երազանքն անանուն՝
Հազարամյա ´ երազած :-

ՀԷ .
Ճգնավորի դեմքով ծեր՝
Մարտիրոսի դեմքով սուրբ ,-
Օ՜ , ուրվական դու վսեմ ,
Թափառական մեր Հիսուս ,-
Ճգնավորի ճակատով
Եվ մորմոքով վկայի՝
Նո՜ր ես հառնում ահա դու
Իբրև վկա ներկայի .. .

ՀԸ .
Օ՜ , վարդապետ անվեղար ,
Որ վայրերում վրդովիչ
Ձայնի հովի ´ վ լոկ եղար՝
Ձեռքիդ սրինգ մի թովիչ :
Դու աղոթքի փոխարեն
Ձայն խնկեցիր միայն վեհ -
Դեպի երկինք , որ բյուրեղ
Ժողովրդիդ սիրտն էր մեծ .. .

ՀԹ .
Ո՜վ Նայիրյան հանճարի
Հազարամյա դու տեսիլ ,-
Որքան զրկանք ու չարիք
Դու աշխարհում կրեցիր ,-
Մարտիրոսյալ հավիտյան ,
Որպես անհող մարգարե -
Դու հանգրվան չգտար
Կյանքում - դարեր ու դարեր : -

Ձ .
Եվ միայն արդ , Նահպե ´ տ ,
Գիսախռով , կորացած ,
Հազարամյա հոգնաբեկ
Թափառումից քո դարձած՝
Պիտի հառնի շողշողուն
Հանճարիդ հուրն այգաբեր ,-
Եվ խոր հանգչեն մեր հողում
Քո ոսկորներն հոգնաբեկ ...

ՁԱ .
Իբրև աճյուն դու դարձար
Քո հայրենիքը ազատ ,-
Իբրև մասունք մի պայծառ ,
Իբրև նշխար հարազատ ,-
Եվ հայրենի քո հողում ,
Հին հանճարի իբրև սերմ՝
Կբարձրանա ´ նա բեղուն ,
Երկրիդ ցողով ցողված ջերմ :-

ՁԲ .
Իբրև աճյուն դու դարձար ,-
Բայց հայրենի երկրում քո
Հանճարիդ հունտն հրացայտ
Կբարձրանա՜ նոր բերքո ´ վ :-
Բեղմնաւորված սրբազան
Քո աճյունով և անեզր
Արեգակով մեր կիզած՝
Հողն հազար ծի՜լ կտա մեզ :

Ձ .
Մե՜ծ ցնծություն է հիմա
Մեր սրտերում , ո՜վ երգիչ :-
Տոնն է երգի իր անմահ
Տոնում հառնած մի երկիր :-
Դարձի համար քո այս վեհ ,
Վերադարձի քո անմահ -
Կյանք ենք կերտել արդեն մենք
Ե ´ վ արևոտ , և ´ անմար :

ՁԴ .
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հազա՜ր սրտեր տարագիր ,
Զարհուրելի հեռուներ
Տարված հողմով հարաբիրտ :-
Իբրև սրտե՜ր կենդանի ,
Իբրև աճյուն կամ մասունք -
Սրտեր քանի՜ , դեռ քանի՜ -
Հողն են իրենց երազում ...

ՁԵ .
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հայրենի հողը բուրյան՝
Իբրև նորո՜գ երկրի տեր՝
Ե ´ վ Թումանյան , և ´ Տերյան :-
Շիրիմներից իրենց որբ
Իրենց դարձին են նայում
Ե ´ վ Դուրյանի սիրտը բորբ ,
Ե ´ վ Մեծարենցն հմայուն : -

ՁԶ
... Միջագետքից - Օրենբուրգ ,
Հելեսպոնտից մինչև Վան ,-
Ո՞ր աշխարհում արդյոք սուրբ
Չկա մասունք Նայիրյան ...
Ո՞ր ափերով աշխարհի
Քո մերկ ոտքերը չանցան ,-
Օ՜ , նայիրյան հանճարի
Հազարամյա Սերմնացան .. .

ՁԷ .
Պիտի դառնան դեռ հերթով
Տարագիրներն այդ անթիվ ,-
Որ աճյունով կամ սրտով
Դառնան աղբյուր եռանդի :-
Կենդանի սիրտ , թե աճյուն -
Իբրև հունտեր հանճարեղ ,
Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ
Հայրենի հողն այդ իրենց : -

ՁԸ .
Իսկ դու ´, ոգի ´ երգի մեր ,
Վերադարձած արդեն տուն ,-
Օ , սրբազա՜ն բերքի պես
Ընդունեց սիրտը խնդուն ,-
Ցնծությունից խելագար
Ժողովրդի սիրտը քեզ .-
Իբրև աճյուն դու եկար ,
Բայց իբրև կյանք ընդունեց :-

ՁԹ .
Ինչպես երգերը քո ջերմ ,
Ժողովրդի սիրտը մեծ
Իբրև բարիք , իբրև սերմ
Մի ոգեղէն ընդունեց ,-
Քեզ կընդունե այդպես հար
Հայրենի հողն արդարև -
Ե ´ վ քո աճյունը արդար ,
Ե ´ վ քո ոգին հանճարեղ : -

Ղ .
Թո ´ ղ ամոքվի վերջապես
Հազար սրով զարկած խոր -
Սիրտդ հողում մեր հրկեզ ,
Որպես գրկում սիրած մոր :-
Որպես վսե՜մ ողջակեզ՝
Հոգնած աճյունը քո թո ´ ղ
Գտնի հանգի՜ստ վերջապես -
Եվ հայրենի դառնա հող .. .

ՂԱ .
Եվ հայրենի այդ հողից ,
Չանցած գարուն մի քանի -
Կելնեն շքե՜ղ և ուղիղ
Երգի շյուղե՜ր կենդանի :-
Եվ շշունջում գեղեցիկ ,
Հնչեղ երգում նրանց խոր -
Կապրի հանճարը քո ջինջ՝
Անմահ երթի՜ ելած նոր .. .

ՂԲ .
Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար :-
Դարձած մոխի՜ր կենսաբեր ,
Դարձած ավյո՜ւն , դարձած քար :-
Անէացա՜ծ , սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն -
Եվ հարենի դարձած հող ...