Կյանքը
- երգի, երկնքի՜
պես անհո՜ւն,
անհո՜ւն, -
Կյանքը - կորած
աստղերի՜ պես
հազարանուն:
Կյանքը - կրակ
ճահիճներում՝
կա ու չկա, -
Կյանքը - ճամփորդ,
սպասված հյուր,
որ պետք է գա:
Կյանքը - երգի,
երկնքի՜ պես
անհո՜ւն, անհո՜ւն,
-
Կյանքը - կորած
աստղերի՜ պես
հազարանուն
...