Մենք
բոլորս, որ
գնում ենք
մենակ, տրտում,
Որ գնում ենք
խանութներում
գինի ու հաց,
Որ փնտրում
ենք անկարելի
մի խնդություն,
Բայց չենք
գտնում՝ վազքով
տարված ու
զբաղված.-
Մենք բոլորս,
որ, հոգնաբեկ,
չենք նայում
վեր -
Մոռանալով
աշխարհային
չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք
մի իրիկուն
օրերը մեր
-
Ու կնայենք
Հարդագողի
ճանապարհին...
1917